Լյուբլյանայում տեղի կունենա Բալթիայի եւ Հարավային Կովկասի երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպումը 3+3 ձեւաչափով 2 դեկտեմբերի 2005 - 18:11 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 4-ին Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը կմեկնի Սլովենիա ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի 13-րդ հանդիպմանը մասնակցելու համար, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Մինչ ԵԱՀԿ ԱԳՆ ղեկավարների խորհրդի հանդիպումը, դեկտեմբերի 4-ի երեկոյան Լյուբլյանայում նախատեսված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը Վ.Օսկանյանի հետ: Դեկտեմբերի 6-ին 3+3 ձեւաչափով կկայանա Բալթյան երկրների եւ Հարավային Կովկասի պետությունների արտաքին գործերի նախարարների հանդիպումը: Լյուբլյանայում գտնվելու ընթացքում Վ. Օսկանյանը կունենա նաեւ մի շարք երկկողմ հանդիպումներ: Դեկտեմբերի 6-ին երեկոյան նախարար Օսկանյանը Լյուբլյանայից ուղեւորվելու է Բրյուսել, ուր դեկտեմբերի 8-ին կմասնակցի Եվրաատլանտյան գործընկերության խորհրդի ԱԳ նախարարների հերթական հանդիպմանը, իսկ դեկտեմբերի 13-ին` Հայաստան-Եվրոպական միություն Համագործակցության խորհրդի հերթական 7-րդ նիստին: Դեկտեմբերի 10-11-ին Վ. Օսկանյանի գլխավորությամբ Բրյուսելում տեղի է ունենալու Եվրոպայում եւ ԱՄՆ-ում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաք:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |