Երեւանը պատրաստ է աջակցել Կիեւին ԱՀԿ-ին անդամակցելու ճանապարհին

PanARMENIAN.Net - Ուկրաինայի արտգործնախարարության մամլո ծառայության ղեկավար Վասիլի Ֆիլիպչուկը հղում անելով Ուկրաինայի արտգործնածարար Բորիս Տարասյուկի եւ Հայաստանի արտգործնախարար Վարդան ՕսկանյանիՍլովենիայում կայացած հանդիպմանը, հաղորդել է, որ Հայաստանը պատրաստ է աջակցել Կիեւին Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը անդամակցելու ճանապարհին: «Վ.Օսկանյանը հայտնել է Հայաստանի քաղաքական ղեկավարության պատրաստակամությունը աջակցելու մեր երկրին այդ միջազգային կազմակերպությանը անդամակցելու ճանապարհին»,-ասվում է հաղորդագրության մեջ: Հանդիպմանը դիվանագետները անդրադարձել են նաեւ կողմերի քաղաքական երկխոսության եւ եվրաինտեգրման հարցում համագործակցության ակտիվացման միջոցներին: Նրանք բարձր են գնահատել տարածաշրջանային անվտանգության համակարգի կայունացման մասին ազդանշանները, որոնք գրանցվել են դեկետմբերի 1-2 Կիեւում կայացած Ժողովրդավարական ընտրության ընկերակցության համաժողովում: Նախկինում Ուկրաինան նախատեսում էր անդամակցել ԱՀԿ-ին դեռեւս մինչեւ 2006 թվականը, ակնկալելով, որ նման որոշում կարող է կայացվել ԱՀԿ նախարարական կոնֆերանսում, որը կայանալու է դեկտեմբերին Հոնգկոնգում, հաղորդում են «Ուկրաինսկիե նովոստին»:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---