Քաղաքապետի թեկնածու. Մայիսի 5-ին գնանք ընտրատեղամաս և ասենք` «Բարև, Երևան»![]() ![]() PanARMENIAN.Net - Մայիսի 5-ից հետո մենք ունենալու ենք նոր ավագանի, նոր դաշնակցային, միացյալ քաղաքապետարան և դրա ներկայացուցիչը լինելու է Արմեն Մարտիրոսյանը: Ազատության հրապարակում «Բարև, Երևան» դաշինքի հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: «Բարև, Երևան, համար երեք, թող մեզ չհաշվեն մեր քանակով, այլ որակով»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը: Դաշինքի առաջին համար Արմեն Մարտիրոսյանը շնորհակալություն հայտնեց միասին պայքարի առաջին գծում լինելու համար: «Իհարկե, պայքարի տարբեր ժամանկներ են եղել, տարբեր հաջողություններ են եղել: Մի բան այլևս ակնհայտ է, որ Երևանում, Հայաստանում, քաղաքացին արդեն ասել է` ես իմ իրավունքի, իմ երկրի տերն եմ»,- հայտարարեց Արմեն Մարտիրոսյանը: Նա նկատեց, որ «Բարև, երևան» դաշինքը կառավարման համակարգը փոխելու գործընթացը սկսելու է Երևանից: Այն մասնակցում է Երևանի ավագանու ընտրություններին մեկ համոզումով` պետք է փոխել կառավարման համակարգը: Ըստ Արմեն Մարտիրոսյանի` այս պահին եղած համակարգը ոչ թե քաղաքացիների շահերի սպասարկմանը միտված համակարգ է, այլ բացառապես մի քանի օլիգարխների, կուսակցական ղեկավարների ու պաշտոնյաների համար գերշահույթ ապահովող համակարգ: «Երևանի ընտրությունները քաղաքական են, քանի որ Երևանը, ցավոք, մեր երկրի կեսից ավելին է, Երևանում է ապրում բնակչության 50 տոկոսից ավելին, առկա է արդյունաբերության 50 տոկոսից ավելին, ֆինանսական հոսքերի 80 տոկոստը: Երևանի կառավարումը և ավագանու որոշումները բացառապես քաղաքական են»,- ասաց նա: Ավագանու «Բարև, Երևանի» թեկնածուն խոստացավ, որ կլուծեն մի շարք խնդիրներ` տարնսպորտի, կառուցապատման, կանաչ տարածքների, մետրոյի նոր կայարանների և այլն: Արմեն Մարտիրոսյանը խոստացավ, որ քաղաքապետի որևէ ազգական, քաղաքապետարանի որևէ աշխատակից սեփական բիզնես չի ունենալու: Նա հորդորեց ձայն տալ «Բարև, Երևանին», քանի որ իրենք փոխելու են ստեղծված մթնոլորտը. «Դուք ունեք փոփոխության հրաշալի հնարավորություն, մենք ձեր հորդորները լսել ենք, որոշակիորեն ուղղել ենք մեր սխալները»: Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ իրենք լուրջ քայլեր են կատարել ընտրությունների օրը վերահսկողություն սահմանելու և քաղաքացիների տված ձայնը պաշտպանելու համար: «Մայիսի 5-ին գնանք ընտրատեղամաս և ասենք` «Բարև, Երևան»,- եզրափակեց նա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |