Ս.Միրոնովը եւ Ա.Բաղդասարյանը քննարկեցին Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ միջխորհրդարանական հարաբերություններին վերաբերող հարցեր

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի հրավերով դեկտեմբերի 8-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության Դաշնային Ժողովի Դաշնության Խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովը, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: Ա.Բաղդասարյանի եւ Ս.Միրոնովի առանձնազրույցի ընթացքում քննարկվեցին միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր: Երկուստեք կարեւորվեց խորհրդարանների ներդրումը միջպետական հարաբերությունների զարգացման մեջ եւ առաջին անգամ Հայաստանի Ազգային ժողովում ՌԴ Դաշնային Ժողովի Դաշնության Խորհրդի օրերի անցկացումը, որը կարող է օրինակելի նախադեպ դառնալ: Ս.Միրոնովը ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանին` խորհրդարանական պատվիրակության հետ հրավիրեց Դաշնային ժողովում Հայաստանի խորհրդարանի օրերի անցկացմանը: Հանդիպման ընթացքում կարեւորվեց միջռեգիոնալ համագործակցությունը` նշվեց, որ Սամարայի առաջին խորհրդաժողովից հետո միջռեգիոնալ համագործակցության երկրորդ խորհրդաժողովի անցկացումը Երեւանում կնպաստի ՌԴ սուբյեկտների եւ ՀՀ մարզերի միջ- ուղղակի կապերի խորացմանը: ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի առաջարկով` ՌԴ Դաշնության ժողովում Հայաստանի Ազգային ժողովի օրերի անցկացման ընթացքում կգումարվի նաեւ ՌԴ օրենսդիրների խորհրդի կամ նախագահության նիստ, որի ընթացքում Ռուսաստանի Դաշնության հայաշատ բնակավայրերի նահանգապետերի հետ կքննարկվեն համագործակցության խնդիրներ:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---