Ռուսաստանի ժողովուրդը ուշադիր հետեւում է իրադարձությունների զարգացմանը Հայաստանում

PanARMENIAN.Net - Հայ-ռուսական այժմյան հարաբերությունները պայմանավորված են Ռուսաստանի եւ Հայաստանի ժողովրդների բազմադարյա բարեկամական կապերով եւ հարուստ պատմական ավանդույթներով եւ թույլ են տալիս մեզ լավատեսությամբ նայել ապագային: Այսօր Հայաստանը Ռուսաստանի համար, ինչպես նշել է նախագահ Վլադիմիր Պուտինը, հուսալի դաշնակից եւ ռազմավարական գործընկեր է: Այդ մասին, ելույթ ունենալով Հայաստանի Ազգային Ժողովում, հայտարարել է ՌԴ Դաշնության Խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովը, որը պաշտոնական այցով Երեւանում է գտնվում Հայաստանի խորհրդարանի ղեկավար Արթուր Բաղդասարյանի հրավերով: Ըստ Սերգեյ Միրոնովի, ռուս ժողովրուրդը տագնապով եւ ցավով էր հետեւում իրադարձությունների զարգացմանը Հայաստանում, «երբ առկա էին ողբերգական էջեր, իսկ ինչ-որ տեղ մեծ ուրախությամբ եւ հույսով, ինչպես, օրինակ, վերջերս հաջողությամբ անցած սահմանադրական հանրաքվեին»: «Մենք ուշադիր հետեւում ենք եւ վերապրում ձեզ հետ միասին»,-նշել է Ռուսաստանի Դաշնության խորհրդի նախագահը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---