Բրյուսելում տեղի է ունեցել Եվրոպայում եւ միջազգային կառույցներում ՀՀ դեսպանների հանդիպումը

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 10-ին Բրյուսելում սկսվեց Եվրոպայում եւ միջազգային կազմակերպություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների երկօրյա հավաքը, որին մասնակցում էին նաեւ Վաշինգտոնում, Մոսկվայում եւ Կիեւում Հայաստանի դեսպանները: Հավաքը ղեկավարում էր ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը, որը խորհրդակցության բացմանը ամփոփ կերպով ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության նոր զարգացումները եւ առաջնային խնդիրները: Հանդիպման ժամանակ ծավալվեց մտքերի փոխանակում միջազգային կառույցներում ընթացող զարգացումների շուրջ, քննարկվեցին բազմակողմ դիվանագիտությանն առնչվող հարցեր եւ այդ ուղղությամբ Հայաստանի մշտական ներկայացուցչությունների եւ երկկողմ դիվանագիտական ներկայացուցչությունների համակարգված գործակցության խնդիրներ: Օրակարգային հարցերի թվում են նաեւ տարածաշրջանի տնտեսական հնարավորությունների, քարոզչության վերաբերյալ զեկուցումներ, ինչպես նաեւ 2006թ. աշնանը Երեւանում կայանալիք Հայաստան-Սփյուռք 3-րդ խորհրդաժողովի նախնական ծրագրի ներկայացումը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---