ՀՀ ղեկավարը գոհունակություն է հայտնել Հայաստանի եւ Բելառուսի ՊՆ արդյունավետ համագործակցության վերաբերյալ

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է Բելառուսի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Լեոնիդ Մալցեւին, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Ռ.Քոչարյանը գոհունակությամբ նշել է երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների արդյունավետ գործակցությունը եւ վստահություն է հայտնել, որ այն կշարունակվի: Ըստ գեներալ-գնդապետ Լ.Մալցեւի, հայ եւ բելառուս գործընկերների միջեւ առկա է լիարժեք փոխըմբռնում ինչպես երկկողմ ռազմական հարաբերություններում, այնպես էլ` Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակում: Նրա խոսքով, երկու երկրների պաշտպանական գերատեսչությունները համագործակցության լուրջ ներուժի հետ մեկտեղ ունեն արդեն իսկ կուտակած փորձ, որը հնարավորություն է տալիս փոխշահավետ գործակցությունը հետագայում եւս հաջողությամբ շարունակել: Հանդիպման ժամանակ խոսվել է նաեւ ռազմատեխնիկական բնագավառում երկկողմ հարաբերությունների եւ դրանք խորացնելու հեռանկարների մասին:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---