ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության կազմում կատարվել են փոփոխություններ12 դեկտեմբերի 2005 - 18:47 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի հունվարյան նստաշրջանից առաջ դիմել է խորհրդարանում ներկայացված խմբակցությունների եւ խմբերի ղեկավարներին` առաջարկելու ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության կազմում իրենց ներկայացուցչին, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: ԵԽԽՎ կանոնակարգի 6.1 հոդվածի համաձայն Խորհրդարանական Վեհաժողովի մշտական ներկայացուցիչների եւ փոխարինողների կազմը ազգային խորհրդարանների նախագահների կողմից ուղարկվում է ԵԽԽՎ նախագահին` ԵԽԽՎ լիագումար նստաշրջանի առաջին մասի բացումից ոչ ուշ քան մեկ շաբաթ առաջ: ԵԽԽՎ-ում 2006 թ. խորհրդարանական պատվիրակությունների կազմերը հաստատվելու են եկող տարվա հունվարյան նստաշրջանի ընթացքում: Պատվիրակության կազմը մնացել է անփոփոխ, բացառությամբ պատգամավոր Շավարշ Քոչարյանի, որի փոխարեն «Արդարություն» խմբակցությունից պատվիրակության կազմում ընդգրկվել է խմբակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյանը:![]() ![]() Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |