Է.Նալբանդյանը ֆրնասիացի պատգամավորներին է ներկայացրել ՀՀ-ում կայացած սահմանադրական հանրաքվեի արդյունքները16 դեկտեմբերի 2005 - 13:52 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 14-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան էդվարդ Նալբանդյանը ելույթ ունեցավ Ֆրանսիայի Ազգային ժողովում Ֆրանսիա-Հայասւոան պատգամավորական բարեկամության խմբի առջեւ, որն ունենալով ավելի քան 50 անդամ, հանդիսանում է ամենամեծ եւ ամենաազդեցիկ բարեկամական խմբերից մեկը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Է.Նալբանդյանը ներկայացրեց ՀՀ Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու վերաբերյալ հանրաքվեի արդյունքները` ընդգծելով դրանց կարեւորւությունը Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման ու զարգացման առումով: Առանձնահատուկ անդրադարձ եղավ առաջիկայում հայ-ֆրանսիական հարաբերություններում սպասվող ամենամեծ իրադարձության` Ֆրանսիայում Հայաստանի տարվան: Պատգամավորների խնդրանքով դեսպան Նալբանդյանն անդրադարձավ նաեւ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման գործընթացի ներկա վիճակին եւ հեռանկարներին:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |