Լ.Մկրտչյան. Իրադարձությունները Նախիջեւանում ուղղակիորեն կապված են ղարաբաղյան խնդրի լուծման հետ16 դեկտեմբերի 2005 - 16:33 AMT PanARMENIAN.Net - Հնարավոր է, որ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը նամակով դիմի միջազգային հանրությանը եւ ՅՈՒՆԵՍԿՈ-ին` կոչ անելով միջոցներ ձեռնարկել Հին Ջուղայում (Նախիջեւանում, Ադրբեջան)` Արաքս գետի ափին հայկական հուշարձանների մշակութային եղեռնագործությունը կանխելու համար: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայ հեղափոխական դաշնակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանը: Նրա խոսքերով, ադրբեջանական կողմի նման գործողությունները ուղղակիորեն կապված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի հետ: «Ինչպե՞ս նրանք կարող են խոսել հակամարտության կարգավորման մասին, վարելով նման քաղաքականություն: Ակնհայտ է, որ նման պետության մեջ հայը երբեք չի կարող իրեն ապահով զգալ»,-հայտարարել է Լեւոն Մկրտչյանը: Իր հերթին, պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հարցերով խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար, «Օրինաց երկիր» կուսակցության անդամ Մհեր Շահգելդյանը հայտարարել է, որ մարդկային տեսակետից ադրբեջանական կողմի նման քայլերը անընդունելի են: «Կարծում եմ, որ համաշխարհային հանրությունը պետք է տեղեկացվի բոլոր այդ գործողությունների մասին»,-նշել է նա, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:Հիշեցնենք, որ նախօրեին Իրանում ՀՀ դեսպանությունն ահազանգ է ստացել Ատրպատականի հայոց թեմից առ այն, որ շուրջ 100 ադրբեջանցի զինվորներ ներխուժելով Արաքսի ափին գտնվող Հին Ջուղայի գերեզմանատուն, հսկա մուրճերով, բահերով եւ ծանր տեխնիկայով զինված ջարդում ու փշրանքների են վերածում 2002 թվականին նույն ադրբեջանցիների սրբապղծությունից փրկված մնացած հայկական խաչքարերը: Սա ադրբեջանական պետության պատմության նենգափոխման հերթական քայլն է, որի միջոցով փորձ է արվում հայկականության եւ հայության հետքը ջնջել Նախիջեւանի տարածքում:Այդ առիթով իրանահայ երեք թեմերի հոգեւոր առաջնորդները հայության անունից իրենց զայրույթն ու ցասումն են հայտնում եւ ահազանգում են համաշխարհային հանրությանը, միջազգային կազմակերպություններին, մասնավորպես ՅՈՒՆԵՍԿՈ-ին` որպեսզի վերջինս իր մանդատի եւ կանոնադրությանը համաձայն քայլեր ձեռնարկի Ադրբեջանի հերթական մշակութային եղեռնագործությունը կասեցնելու համար: Բացի այդ, Իրանում Հայաստանի դեսպանությունը իրազեկել է ՀՀ ԱԳՆ ղեկավարությանը եւ շարունակում է հետեւել դեպքերի զարգացմանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |