Հայաստանը պատրաստ է «անհապաղ մասնակցություն» ունենալ Աբխազական երկաթգծի վերականգնողական աշխատանքներին16 դեկտեմբերի 2005 - 18:58 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանն այսօր ասել է, որ հայկական կողմը պատրաստ է «անհապաղ մասնակցություն» ունենալ Աբխազական երկաթգծի վերականգնողական աշխատանքներին: Նա նշել է, որ ռուս, վրացի եւ աբխազ փորձագետներն արդեն ավարտել են երկաթուղային հատվածի իրավիճակի հետազոտումը, եւ այժմ Ռուսաստանի, Վրաստանի եւ Աբխազիայի իշխանությունները պետք է քաղաքական որոշում կայացնեն շինարարական փուլը սկսելու մասին: Ռուսաստանի տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինը այսօր Թբիլիսիում հայտարարել է, որ Ռուսաստանը եւ Վրաստանը պայմանավորվել են Սոչի-Թբիլիսի երթուղով երկաթուղային հաղորդակցության վերականգնման աշխատանքները սկսելու մասին: Նրա խոսքերով, ռուս-վրացական միջկառավարական հանձնաժողովի այսօր կայացած նիստի արձանագրությունում ընդգրկվել է կետ, որի համաձայն կողմերը սկսում են Աբխազիայի տարածքով Ռուսաստանից Վրաստան երկաթուղու վերականգնումը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |