Ա.Բաղդասարյան. 2006 թվականը խոստանում է դառնալ քաղաքական դիրքորոշումների հստակեցման տարի

PanARMENIAN.Net - «2006 թվականը կնշանավորվի Հայաստանի համար նախընտրական պայքարով: Բացի այդ, հաջորդ տարի տեղի կունենան լուրջ քննարկումներ իշխանության կուսակցությունների կոալիցիայի (Հանրապետական կուսակցություն, «Օրինաց երկիր» կուսակցություն, Հայ Հեղափոխական Դաշնակցություն) հետագա գործունեության շուրջ: Այդ մասին դեկտեմբերի 23-ին մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ, «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը` նշելով, որ «դա նորմալ գործընթաց է եւ անհանգստության ոչ մի առիթ չկա»: Անդրադառնալով երկրում ակնկալվող քաղաքական ձեւափոխումներին` խորհրդարանի նախագահը դեմ է արտահայտվել արհեստական գործընթացներին: «Յուրաքանչյուր քաղաքական ուժ ունի իր մոտեցումը եւ պայքարում է յուրովի: Սակայն որքան շատ լինեն քաղաքական հստակեցումներն, այնքան լավ: Քաղաքական տեղափոխումներ տեղի են ունենում նույնիսկ ընդդիմության շարքերում, այնպես որ 2006 թվականը խոստանում է դառնալ քաղաքական դիրքորոշումների հստակեցման տարի»,-նշել է Բաղդասարյանը:



Անդրադառնալով 2007 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրություններին` խոսնակը հայտարարել է, որ «Օրինաց երկիր» կուսակցությունն անպայաման կմասնակցի ընտրություններին: Ինչ վերաբերում է 2008 թվականի նախագահական ընտրություններին եւ իր թեկնածությունն առաջադրելու հնարավորությանը, ապա Ա.Բաղդասարյանը հայտարարել է, որ «դեռեւս հրապարակային որոշումներ այդ հարցի վերաբերյալ չկան, ամեն ինչ իր ժամանակն ունի»: «ժողովուրդն ինքը պետք է ընտրի իր առաջնորդին: Մինչ նախագահական ընտրությունները դեռեւս կան խորհրդարանական ընտրություններ, այնպես որ ժամանակ դեռ կա»,-նշել է նա` ավելացնելով, որ հաջորդ երեք տարիները` 2006, 2007 (խորհրդարանական ընտրություններ), 2008 (նախագահական ընտրություններ) չափազանց կարեւոր կլինեն Հայաստանի համար` «երեքը աստվածային թիվ է»: Միեւնույն ժամանակ, ըստ Բաղդասարյանի, իշխանության կոալիցիան կարողացավ լուծել իր առջեւ դրված բոլոր խնդիրները: Հայաստանի խորհրդարանի խոսնակը ցանկացավ Հայաստանի քաղաքացիներին, որ 2006 թվականը լինի «ճշմարտության, բարության եւ հանդուրժողականության», ինչպես նաեւ «կեղծիքի, կաշառակերության եւ տարբեր տեսակի հանցագործությունների հանդեպ անհանդուրժողականության» տարի, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---