Ադրբեջանի նախագահի ելույթը հակասում է ԵԱՀԿ ՄԽ կոչերին

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Ալիեւի ելույթը կապված էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջան կատարած այցի հետ` այն հանրությանը ներկայացվեց 2005 թվականի դեկտեմբերի 14-ին, Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի համանախագահների ժամանելու օրը: Այդ մասին հայտարարել է Լիազոր նախարար եւ Արտակարգ դեսպանորդ, Ռազմական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ (Մոսկվա), ԱՄՆ Ազգային պաշտպանության համալսարանի (Վաշինգտոնի) հակաահաբեկչության գծով փորձագետ Հայկ Քոթանջյանը` մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությունը, որը կոչ է արել ադրբեջանցի գիտնականներին եւ իր երկրի համապատասխան հաստատություններին ներգրավվել մի ծրագրի մեջ, որը կհիմնավորի համաշխարհային հանրության առջեւ Ղարաբաղի հայության պատմական իրավունքների բացակայությունը իր բնակության պատմական հողերի` Արցախի հանդեպ: Այդ մասին PanARMENIAN.Net ին է հաղորդել ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար Սեյրան Շահսուվարյանը: Ըստ Հ.Քոթանջյանի, Ադրբեջանի նախագահի խոսքում շեշտադրվում են ոչ թե իր երկրի ֆունդամենտալ գիտության զարգացման ռազմավարական ծրագրերը, ինչպես կարելի էր ակնկալել նման դեպքերում: «Հարեւան պետության ղեկավարի ելույթում կարմիր թելի պես անցնում է պետական պատվերը, ուղղված ադրբեջանական գիտությունների ակադեմիային, եւ ինչպես նա խորհրդավոր նշել է, «այլ համապատասխան մարմիններին» (and other relevant bodies)` ապացուցել համաշխարհային գիտությանը հակասող այն հիպոթեզը, որ Ղարաբաղ-Արցախի հայ բնակչությունը ավտոխտոն չէ: Այդպիսով, նախագահ Ալիեւը հակահայկական հիստերիայի գիտականացումը բարձրացնում է մինչեւ Ադրբեջանի ֆունդամենտալ գիտության ռազմավարության մակարդակին:

Ինչպես նշել է Հ.Քոթանջյանը, խոսքը գնում է ժողովրդավարական հասարակության համար աննախադեպ հրապարակային եւ վարձատրվող քաղաքական պատվերի մասին` կեղծել վիճահարույց տարածքի պատմությունը, որի շուրջ ընթանում են միջազգային խորհրդակցություններ ուղղված խաղաղ կարգավորմանը: Մյուս կողմից, Ադրբեջանի նախագահը հայտարարում է այդ հիմքի վրա հակահայկական հիստերիայի էսկալացիայի պետական հովանավորման մասին` ավանդական եւ էլեկտրոնային ԶԼՄ-ների ժամանակակից ողջ զինանոցի ընդգրկմամբ: Մի իրավիճակ, որը վարպետորեն նկարագրված է Ջորջ Օրուելլի «1984» դասական հակաբռնատիրական ստեղծագործությունում, ավելացրել է փորձագետը:



Նրա խոսքերով, Ադրբեջանի նախագահի ելույթը հակասում է ոչ միայն ԵԱՀԿ ՄԽ եւ համանախագահ-պետությունների` ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի ղեկավարների հակամարտող ժողովրդների միջեւ փոխադարձ անվստահությունը խորացնող քայլերից զերծ մնալու կոչերին, այլ նաեւ աշխարհում ընդունված ակադեմիական չափանիշներին: Այն հակասում է նաեւ վերջին ժամանակներս հնչող հուսադրող կոչերին` խաղաղ գործընթացին ժողովրդական դիվանագիտության ներկայացուցիչներին ներգրավելու վերաբերյալ:



Պատասխանելով այն հարցին, թե որն է նման քայլի նպատակը, Հ.Քոթանջյանը հայտարարել է.«Ես կնշեի ոչ թե մեկ, այլ մի քանի նպատակ: Առաջինը` հետընտրական շրջանում ապակողմնորոշել Ադրբեջանի հասարակական կարծիքը ժողովրդավարության խնդիրներից տանելով դեպի կուրացնող ազգամիջյան ատելություն: Երկրորդը` կրկին ռեվանշիզմի փակուղի մտցնել այն ուժերը, որոնք հանդես են գալիս որպես խաղաղության եւ տարածաշրջանի ժողովրդների առաջադեմ զարգացման ջատագովներ: Եվ վերջինը` շարունակել ֆունդամենտալ հասարակագիտական գիտության, որպես երկրում եւ աշխարհում կատարվող քաղաքական գործընթացների վերաբերյալ անաչառ գիտական ճշմարտռության կրողի, բարոյալքումը»:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---