ՀՀ ԱԳՆ ղեկավար. Հաջորդ տարի Հայաստանը պետք է շարունակի փոխլրացման քաղաքականությունը27 դեկտեմբերի 2005 - 13:43 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանը պետք է շարունակի փոխլրացման քաղաքականությունը, խորացնի հարաբերությունները Ռուսաստանի հետ, շարունակի համագործակցությունը ԱՄՆ-ի հետ, աշխատի եվրոպական ուղղությամբ, ներգրավի հարեւան երկրներին համագործակցության մեջ եւ փորձի հասնել ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորմանը»,-այդ մասին Հայկական երկրորդ հեռուստաալիքի եթերում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, այսօր Կովկասում ստեղծվել է բավականին բարդ իրավիճակ: «Յուրաքանչյուր երկիր փորձում է տանել տարածաշրջանը տարբեր ուղղություններով, լավ հասկանալով, որ այդ ամենը կարող է հանգեցնել ցավալի արդյունքների: Յուրաքանչյուր երկիր հետապնդում է իր ազգային շահերը, սակայն հաշվի չի առնում մյուս առավել հզոր երկրների շահերը: Եվ սա ամենամեծ սխալն է»,-նշել է Վ.Օսկանյանը: Նա ընդգծել է, որ Հայաստանի քաղաքականության արդյունավետությունը կայանում է նրանում, որ հետապնդելով սեփական նպատակները, նա հաշվի է առնում նաեւ իր համար կարեւոր երկրների շահերը, որոնում է ճիշտ բալանսը ազգային շահերի եւ տարածաշրջանում այլ երկրների շահերի միջեւ: Միայն այդ զգուշավորությունը կարող է օգնել խուսափելու տարածաշրջանում բաժանարար գծերի ստեղծումից, գտնում է նախարարը: Հիշեցնելով Վրաստանի ՆԱՏՕ-ին անդամակցելու ձգտումը, նախարարը նշել է, որ Ադրբեջանը դեռեւս հայտ չի ներկայացրել, սակայն զգուշավոր է այդ կառույցի հետ իր հարաբերություններում: «Մեր դիրքորոշումն այդ ուղղությամբ շատ հստակ է` մենք խորացնում ենք հարաբերությունները, սակայն անդամակցության հարց չենք դնում: Այսօր մենք` Հարավային Կովկասի երեք երկրներս պետք է գիտակցենք եւ սկսենք համագործակցել` թույլ չտալու համար տարածաշրջանում բաժանարար գծերի ստեղծում»,-ամփոփել է Հայաստանի ԱԳՆ ղեկավարը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնումը սկսվել է Ընտրվել են վերականգնման համար անհրաժեշտ քարատեսակները, մաքրվել է տանիքների վրա կուտակված հողի շերտը Հուլիսի 1-ից Ջրային պարեկները կանցնեն ուժեղացված ծառայության Իրավախախտումների համար նախատեսված են տուգանքներ Իրանում նախագահական ընտրությունների 2-րդ փուլ կանցկացվի Այն տեղի կունենա հուլիսի 5–ին Բագրատ սրբազան. Շարժումը չի դադարեցվի` վերադասավորումների փուլ է «Այս պայքարը չընդհատվող պայքար է և հաղթանակ ունեցող պայքար է»,–ասել է նա |