Ա.Բաղդասարյանը կարեւորել է միջխորհրդարանական կապերի հաստատումը ՀՀ եւ Թուրքմենստանի միջեւ

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն այսօր ընդունեց Հայաստանում Թուրքմենստանի նորանշանակ դեսպան Խիդիր Սապարլիեւին, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու պետությունների փոխհարաբերությունների սերտացմանն առնչվող հարցեր: Խ.Սապարլիեւը, նշելով, որ միջպետական 40 համաձայնագրեր են ստորագրված, թուրքմենական կողմի պատրաստակամությունը հայտնեց խորացնելու հարաբերությունները Հայաստանի հետ, որոնք չեն համապատասխանում երկու երկրների ներուժին: Իր հերթին, Արթուր Բաղդասարյանը, փոխհարաբերությունների զարգացման անհրաժեշտությունից ելնելով` նշեց, որ Հայաստանը բաց է երկխոսության համար եւ կարեւորեց միջխորհրդարանական հարաբերությունների հաստատումը, այդ նպատակով` պատգամավորական բարեկամության խմբերի ստեղծումը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---