Արթուր Բաղդասարյանը տարեմուտի շնորհավորական ուղերձ է հղել հայ ժողովրդին

PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը տարեմուտի շնորհավորական ուղերձ է հղել հայ ժողովրդին, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: Խոսնակի շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է. «Սիրելի հայրենակիցներ, ընդամենը մի քանի օրից պատմություն կդառնա 2005 թվականը: Հանրագումարի բերելով մեր կյանքի մեկ տարում ունեցած ձեռքբերումներն ու կորուստները, արածներն ու չարածները, հստակեցնելով անելիքները, վստահաբար կարող ենք ասել, որ այս տարի էլ մեր երկիրն ունեցավ թեկուզ փոքր, բայց կարեւոր եւ հաստատուն առաջընթաց քաղաքական, տնտեսական ու սոցիալական բարեփոխումների իր ճանապարհին: Հայաստանի Հանրապետության երրորդ գումարման Ազգային ժողովը արդեն ընդունել է 557 օրենքներ. այս փաստը ինքնին խոսուն է` խորհրդարանի աշխատանքի արդյունավետության գնահատման համար: Այս տարի մենք նշեցինք Հայաստանի խորհրդարանի 15-ամյակը, որն անցած բարդ ու դժվարին ճանապարհը արժեւորելու, անցնելիք ճանապարհը որոշարկելու հնարավորություն էր: Իբրեւ Ազգային ժողովի նախագահ` ես ուզում եմ բոլորիդ մաղթել խաղաղություն, հաջողություններ ու երջանկություն: Մենք ապրում ենք դժվարին, բայց հետաքրքիր ժամանակներ եւ բոլոր նախադրյալներն ունենք այնպես անելու, որ իր անկախության 15 տարին բոլորած Հայաստանի Հանրապետության տարեգրության մեջ այս ժամանակը բնորոշվի ոչ միայն որոնումներով, այլեւ ձեռքբերումներով, որոնք կլինեն մնայուն ու վճռորոշ: Վերստին շնորհավորում եմ ձեր ամանորը, մաղթում եմ վճռականություն, ուժ, կորով ու լավատեսություն` մեր երկրի ու մեզնից յուրաքանչյուրի կյանքում հաջողությունների դուռը բացելու ու ամբողջ տարին բաց պահելու համար»:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---