ԱՄՆ-ՈՒՄ ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ԳԻՐՔ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ21 հուլիսի 2003 - 21:59 AMT PanARMENIAN.Net - Ուեյնի համալսարանի (ԱՄՆ) հրատարակչությունը լույս է ընծայել «Հայկական ջարդ, 1895-1898թթ.» գիրքը ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան, պատմական գիտությունների դոկտոր Արման Կիրակոսյանի խմբագրությամբ: Ինչպես հաղորդում է «Դե-Ֆակտո» գործակալությունը, գրքի նախաբանում մեջբերվում են Բոբ Դոուլի խոսքերը, որը, մասնավորապես ասել է, թե «հրապարակված փաստաթղթերը Թուրքիայում ապրող հայերի դրության փայլուն նկարագրությունն են եւ վկայում են պատմության ամենաողբերգական էջերից մեկի մասին»: Ժողովածույում հավաքված են ամերիկյան դիվանագետների, քարոզիչ-լրագրողների, կրոնական, հասարակական գործիչների եւ գիտնականների 35 հոդվածներ, որոնք ամերիկյան մամուլում լույս են տեսել 1895-96թթ.: Հոդվածների մի մասը նվիրված է Հայաստանի պատմությանը, եկեղեցուն, Օսմանյան Թուրքիայում հայերի վիճակին եւ ամերիկյան քրիստոնյաների ջանքերին` ուղղված Օսմանյան կայսրությունում ապրող եւ անկախության համար պայքարող հայերի վիճակի թեթեւացմանը:![]() ![]() Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |