Ռոբերտ Քոչարյան.«Հայկական բանակը մեր պետության ամենաամուր կառույցն է»27 հունվարի 2006 - 18:14 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բանակի օրվա կապակցությամբ, հաղորդում է Հայաստանի նախագահի մամլո ծառայությունը: Ուղերձում, մասնավորապես, ասված է.« Հարգելի հայրենակիցներ, շնորհավորում եմ ձեզ Բանակի օրվա կապակցությամբ: Հայաստանի Զինված ուժերն այսօր պատվով իրականացնում են իրենց հայրենանվեր առաքելությունը: Նրանք գրավականն են մեր ժողովրդի ապահովության եւ մեր երկրի խաղաղ զարգացման: Նաեւ նրանց շնորհիվ է պահպանվում ուժերի տարածաշրջանային հավասարակշռությունը: Հայոց բանակը մեր պետության ամենաամուր կառույցներից է, որ առանցքային դեր է խաղացել անկախ պետականության կայացման գործում: Բանակը ձեւավորվեց Արցախյան ազատամարտի բովում` մեր ժողովրդի բոլոր հատվածների միասնական կամքով ու ջանքով: Այդ բանակի ակունքների մոտ կանգնած են անմահ հերոսներ, որոնց հիշատակը թանկ է բոլորիս համար: Կրկին շնորհավորում եմ մեր հաղթական եւ ազատարար բանակի տոնը: Մեր զինվորներին ու սպաներին, բոլոր զինծառայողներին մաղթում եմ քաջառողջություն, մարտական բարձր ոգի եւ հաջողություններ` ի փառս մեր հայրենիքի»: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | ՆԳՆ․ Համացանցում փորձում են ոստիկանության անունից գումարներ շորթել Ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ անծանոթ կայքերում կամ էջերում անձնական տվյալներ լրացնելուց Նոր օվերդրաֆտ՝ EvocaHOME Oվերդրաֆտը ձեռք բերելու համար ընդամենը պետք է ունենալ առնվազն 1 տարի գործող հիփոթեքային վարկ Կայացել է «Մարքեթինգը Web3-ում» թեմայով Fastex-ի 12-րդ տեղեկատվական հանդիպումը Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Web3 -ում մարքեթինգային ռազմավարությունների մշակմանը Օվերչուկ․ ՌԴ–ն ՀՀ-ին իր դաշնակիցն է համարում՝ ապրանքաշրջանառությունը հասել է $7․3 մլրդ-ի «Տեմպերը շատ լավն են, տնտեսությունը շատ լավ զարգանում է»,–ասել է նա |