Վարդան Օսկանյանը հանդիպել է Լեռնային Ղարաբաղի ԱԳՆ ղեկավարի հետ

PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանն ընդունեց Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նորանշանակ նախարար Գեորգի Պետրոսյանին հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Զրուցակիցները մանրամասն անդրադարձան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային ընթացքին եւ հեռանկարներին: Շոշափվեցին նաեւ հայության ջանքերի համադրման հարցերը Լեռնային Ղարաբաղի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման եւ տնտեսական ծրագրերի խրախուսման ուղղությամբ: Հատուկ անդրադարձ կատարվեց 2003թ. Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի ԱԳ նախարարությունների միջեւ ստորագրված խորհրդատվությունների մասին հուշագրի շրջանակներում երկու արտաքին քաղաքականության գերատեսչությունների միջեւ համագործակցության զարգացմանը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---