ԵԱՀԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ԿԱՐԾԻՔՈՎ, ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԴԵՌԵՎՍ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՍԱՀՄԱՆԱՓԱԿՎԵԼ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ

PanARMENIAN.Net - ԶԼՄ-ների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Ֆրեյմութ Դյուվեն այսօր ափսոսանք է հայտնել այն կապակցությամբ, որ «Ա1+» եւ «Նոյյան Տապան» հեռուստաընկերություններին հուլիսի 18-ին Հայաստանում կայացած հեռուստատեսային հաճախականությունների մրցույթի արդյունքում չեն տրամադրվել հեռարձակման արտոնագրեր: Դյուվեի խոսքերով, ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, «արդեն մեկ տարուց ավել է, ինչ հայ հասարակությունը զրկված է բազմակողմանի լրատվություն ստանալու իրավունքից»: ԵԱՀԿ ներկայացուցիչը հայտարարել է, որ այդ հեռուստաալիքների բացակայությունը եթերում վկայում է այն մասին, որ Հայաստանում շարունակվում է սահմանափակվել խոսքի ազատությունը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---