ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳԵՐԱԿՇՌՈՒՄ ԵՆ ՓԱՐԻԶՈՒՄ ԵՎ ՔԻ-ՎԵՍԹՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում գերակշռում են Փարիզում եւ Քի-Վեսթում ձեռք բերված սկզբունքները: Այդ մասին ասվում է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախընտրական «Հինգ տարի անց» զեկույցում: Փաստաթղթում նշվում է, որ «վերջին մի քանի տարվա ընթացքում ղարաբաղյան կարգավորման գործում նկատելի են փոփոխություններ եւ նոր մոտեցումներ»: Մասնավորապես, առջին անգամ Ադրբեջանը ընդունել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման փոխզիջումային լուծման անհրաժեշտությունը: Ռ.Քոչարյանի կարծիքով, այն բանի իրավաբանական հիմնավորումները, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի մաս, տալի են դրական արդյունքներ:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---