ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆԸ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՄԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԱՎԵՐՈՒՄԸ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանի աջակցման խմբի համանախագահ Ֆրենկ Փալոնեն Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւին ուղղված նամակում դատապարտել է Ադրբեջանի Նախիջեւանի շրջանի Ջուղա գյուղի պատմական հայկական գերեզմանոցի ավերումը: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, UNESCO-ի ներկայացուցիչները բազմիցս փորձել են այցելել հայկական գերեզմանոց, սակայն ամեն անգամ ստացել են Ադրբեջանի կառավարության մերժումը: Ֆրենկ Փալոների խոսքերով, Ջուղան հանդիսանում է հայկական մշակութային արժեքների միտումնավոր ոչնչացման օրինակներից մեկը: Օրինակ, Բաքվի հայկական եկեղցին ավերումից փրկում է միայն այն, որ նա գտնվում է UNESCO-ի դիտարկման ոլորտում: Հայկական արժեքների պլանավորված ոչնչացումը` քարոզչություն է Հայաստանի եւ հայկական սփյուռքի դեմ եւ խոչընդոտում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին: Ավերման քաղաքականության վերանայումը եւ վերականգնման քաղաքականության իրագործումը կարող են առաջին քայլը դառնալ հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների հաշտեցման գործում, նշել է Ֆրենկ Փալոնեն Հեյդար Ալիեւին ուղղված իր նամակում: Կոնգրեսականը կոչ է արել Ադրբեջանին հետեւել միջազգային նորմերին եւ պահպանել այլ ժողովուրդների մշակութային եւ պատմական արժեքները: UNESCO-ի սկզբունքների պահպանումը կկարողանա ցուցադրել Ադրբեջանի լուրջ վերաբերմունքը աշխարհի հանդեպ, ինչպես նաեւ հարեւանների մշակույթի եւ պատմության հանդեպ:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---