ՊՈՏԵՆՑԻԱԼ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՆՈՂՆԵՐԸ ՀԵՌԱՆՈՒՄ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՑ

PanARMENIAN.Net - Գերմանացի ձեռներեցները, որոնք կցանկանային բիզնես հիմնել Ադրբեջանում, առաջին իսկ փորձերից հետո, հեռանում են երկրից: Այդ մասին, Բաքվի «Էխո» թերթի հաղորդագրության համաձայն, օրերս հայտարարել է Ադրբեջանում Գերմանիայի դեսպան Կլաուս Գրեւլիխը: Նրա խոսքերով, օտարերկրյա գործարարները լուրջ խնդիրների են բախվում, կապված լիցենզիա ստանալու, ինչպես նաեւ արտասահմանից մատակարարվող նյութերը մաքսատնով անցկացնելու հետ: Բացի այդ, գործարարները պետք է վստահ լինել, որ վեճերի եւ խնդիրների ծագման դեպքում իրենք կարող են լուծել դրանք դատարանում: Մինչդեռ, գտնում է դեսպանը, դատավարությունը Ադրբեջանում լիովին անկախ չէ: Ոչ պակաս լուրջ խնդիր է, Գրեւլիխի կարծիքով, Ադրբեջանի բնակչության ցածր գնողունակությունը, որտեղ վիճակագրությամբ աղքատ է բնակչության 50 տոկոսը: Նման իրավիճակում պոտենցիալ ներդնողների արտադրանքը պարզապես չի սպառվի, ամփոփել է դեսպանը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---