ՓԵՏՐՎԱՐԻ ՍԿԶԲԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՅԱՆԱԼՈՒ Է ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԸ

PanARMENIAN.Net - Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը կկայանա փետրվարի 6-8-ը Երեւանում: Այդ մասին այսօր հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նրա խոսքերով` նիստում վերջնական որոշումներ կկայացվեն այն հարցերի շուրջ, որոնք քննարկվել են իր Մոսկվա կատարած այցի ընթացքում: Ինչպես մինչ այդ տեղեկացրել էին ռուսաստանյան ԶԼՄ-ները, ակնկալվում է, մասնավորապես, որ նիստում վերջնական հավանության կարժանանա Հայկական ատոմակայանի կողմից ռուսական հումքի մատակարարողներին պարտքի մարման սխեման: Նշենք, որ Մոսկվայում Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Կասյանովի կողմից հավանության արժանացած այդ սխեմայի համաձայն, Ռուսաստանը պետք է ներգրավվի Հայկական ատոմակայանի կառավարման մեջ` պարտքի մարման նպատակով:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---