ՀՈՒՆՎԱՐԻ ՎԵՐՋԻՆ ԵՐԵՒԱՆ ԿԱՅՑԵԼԻ ՄՈՍԿՎԱՅԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՅՈՒՐԻ ԼՈՒԺԿՈՎԸ

PanARMENIAN.Net - Համաձայն նախնական պայմանավորվածության` հունվարի 30-ին երկօրյա այցով Հայաստանի մայրաքաղաք կժամանի ռուսաստանյան պատվիրակությունը Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի գլխավորությամբ: Ինչպես հաղորդել են Երեւանի քաղաքապետարանից, նախատեսված են Յուրի Լուժկովի հանդիպումները Հայաստանի ղեկավարության եւ Երեւանի քաղաքապետի հետ: Յուրի Լուժկովը կհանդիպի նաեւ Հայաստանում ռուս համայնքի ներկայացուցիչներին, ինչպես նաեւ կայցելի Սլավոնական համալսարան: Այցի շրջանակներում Մոսկվայի եւ Երեւանի քաղաքապետերը կպայմանավորվեն երկու պետությունների մայրաքաղաքների տարբեր ոլորտներում փոխգորակցության լայնամասշտաբ ծրագրի մասին:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---