ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎԸ ՏԱՐԱԿՈՒՍՈՒՄ Է ԱՊՀ ՈՉ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԻ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը տարակուսանք է հայտնել հունվարի 28-29-ը ուկրաինական Իվանո-Ֆրանկովսկ քաղաքում ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովն անցկացնելու նպատակահարմարության առնչությամբ: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, վկայակոչելով Բաքվի ԶԼՄ-ները, նա հայտարարել է Բաքվում գտնվող ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ Յուրի Յարովի հետ հանդիպման ժամանակ: Ծանոթանալով առաջիկա գագաթնաժողովի օրակարգին` Ալիեւը հարցրել է. «Իսկ ո՞րն է նման հանդիպման անհրաժեշտությունը»: Յուրի Յարովն ասել է, որ դա Ուկրաինայի նախագահի նախաձեռնությունն է եւ նա լիազորված չէ պատասխանել նման հարցի: Իր հերթին, հանդիպմանը ներկա գտնվող Ադրբեջանի կառավարության առաջին փոխվարչապետ Աբբաս Աբբասովն ասել է, որ նախատեսվում է տնտեսական հարցերի քննարկում: Պատասխանելով Ադրբեջանի ղեկավարի մեկ այլ հարցին, թե ինչու՞ է գագաթնաժողովն անցկացվում հենց Իվանո-Ֆրանկովսկում` Յարովը պատասխանել է, որ հունվարի 26-ին այնտեղ տեղի կունենա Ուկրաինայի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումը: «Նշանակում է գագաթնաժողովը կապվում է այդ հանդիպման հե՞տ», -զարմացել է Ալիեւը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---