ԱՊՐԱՆՔԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ԱՆՑՅԱԼ ՏԱՐԻ ԱՎԵԼԱՑԵԼ Է

PanARMENIAN.Net - Ապրանքաշրջանառությունը Ռուսաստնի եւ Հայաստանի միջեւ 2002 թվականի 11 ամիսների ընթացքում կազմել է 128,4 միլիոն դոլար, ինչը 14,5 տոկոսով ավել է 2001 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ: ՌԴ էկոնոմիկայի եւ տրանսպորտի նախարարության մամլո-ծառայության հաղորդագրության համաձայն, ռուսական արտահանումը Հայաստան 2002 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին աճել է 14,5 տոկոսով եւ կազմել է 75,7 միլիոն դոլար: Ընդ որում ավելացել է մեքենաների, սարքավորումների եւ տրանսպորտային միջոցների, դեղամիջոցների եւ հրուշակեղենի արտահանումը: Ներկրումը Ռուսաստան այդ ժամանակահտվածում կազմել է 52,7 միլիոն դոլար եւ աճել է 14,5 տոկոսով: Ներկրման առումով ավելացել է թունդ սպիրտային խմիչքների, մեքենաների, սարքվորումների եւ տրանսպորտային միջոցների մասը: 2002 թվականի 11 ամիսների առեւտրային բալանսի սալդոն կազմել է 23 միլիոն դոլար:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---