Հայաստանը միացել է Վայրի բնության եւ բնական միջավայրի պահպանության եվրոպական կոնվենցիային13 մարտի 2006 - 18:46 AMT PanARMENIAN.Net - Մարտի 13-ին կայացավ Հայաստանի կողմից Եվրոպայի խորհրդի Եվրոպայի վայրի բնության եւ բնական միջավայրի պահպանության մասին 1979 թվականի Բեռնի կոնվենցիայի պաշտոնական ստորագրման արարողությունը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հայաստանի կողմից կոնվենցիան ստորագրեց Եվրոպայի Խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Քրիստիան Տեր Ստեփանյանը, իսկ Եվրոպայի խորհրդի կողմից` ԵԽ Գլխավոր քարտուղարի տեղակալ Մոդ դե Բուեր Բուկիկիոն: Հայաստանը դարձավ Բեռնի կոնվենցիայի 46-րդ անդամ պետությունը: Կոնվենցիային, բացի Եվրոպայի խորհրդի մասնակից պետություններից, անդամակցում են Մարոկկոն, Սենեգալը, Թունիսը եւ Բուրկինա Ֆասոն, ինչպես նաեւ Եվրոպական համայնքը: Կոնվենցիան կոչված է վերահսկելու վայրի բնության եւ բնական միջավայրի պահպանությունը` հատկապես վերացման վտանգի սպառնալու դեպքերում:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |