Հայաստանում ընտրությունների ժամանակ հայկական սփյուռքին ձայնի իրավունք չի տրվելու28 մարտի 2006 - 14:37 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում երկքաղաքացիության հարցը դեռեւս վիճելի է: Այդ առիթով դեռ ստույգ որոշում չկա: Այդ մասին թուրքական «Հյուրիեթ» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Միեւնույն ժամանակ, նա հայտարարել է, որ ընտրական գործընթացներում հայկական սփյուռքին ձայնի իրավունք չի տրվելու: ՀՀ ԱԳՆ ղեկավարի խոսքերով, ինչպես յուրաքանչյուր անկախ երկրում, այնպես եւ Հայաստանում քաղաքական կյանքը որոշում են բնակիչները: Հայաստանի եւ Թուրքիայի վերաբերյալ տարբեր բամբասանքներ են պտտվում, սխալ մեկնաբանեություններ եւ ընկալումներ, որի պատճառներից մեկն է, նշել է Հայաստանի արտաքիան քաղաքականության գերատեսչության ղեկավար, մնում է այն, որ պաշտոնական Անկարան հրաժարվում է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Երեւանի հետ: «Եթե Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները բարելավվեն, ապա երկու երկրների ժողովուրդները կզգան երկկողմ կոնտակտների արդյունքը, եւ թուրք ժողովուրդը կտեսնի, որ Հայաստանի առումով անհանգստանալու հիմքեր չկան»,- հայտարարել է Վարդան Օսկանյանը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |