Հայաստանում անցկացվելիք «Փրկարար -2006» զորավարժությանը մասնակցելու են 12 երկրների շուրջ 250 ներկայացուցիչներ

PanARMENIAN.Net - Այսօր կայացած նիստում կառավարության անդամները համաձայնություն են տվել «ՀՀ պաշտպանության նախարարության եւ Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի եւ 7-րդ բանակի հրամանատարության միջեւ Հայաստանի Հանրապետության տարածքում «Փրկարար -2006» զորավարժության անցկացման վերաբերյալ» համաձայնագրի կնքման առաջարկությանը, հաղորդում է Հայաստանի կառավարության մամլո ծառայությունը: Զորավարժությունն անց է կացվելու ՆԱՏՕ-ի «Գործընկերություն` հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում, այս տարվա հուլիսի 12-28-ը, որին նախատեսվում է 12 երկրների շուրջ 250 ներկայացուցիչների մասնակցություն: Զորավարժությունը կրում է հրամանատարաշտաբային բնույթ եւ ուղղված է բնական եւ տեխնածին աղետների ընթացքում ՀՀ ՊՆ ռազմաբժշկական վարչության ու ՀՀ տարածքային կառավարման նախարարության արտակարգ իրավիճակների վարչության փրկարարական ծառայության աշխատանքների կազմակերպմանն ու համադրմանը, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի գործընկեր երկրների հետ փոխգործակցելիության հնարավորությունների ընդլայնմանը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---