Վ. Օսկանյանը եւ Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը քննարկել են Հայաստան-ԵՄ Գործողությունների ծրագրի մշակման ընթացքը 5 ապրիլի 2006 - 18:47 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Եվրոպական հանձնաժողովի արտաքին հարաբերությունների գլխավոր տնօրենի տեղակալ Ֆոկիոն Ֆոտիադիսին: Շնորհավորելով հյուրին նշանակման կապակցությամբ նախարար Օսկանյանը հույս հայտնեց, որ իր այցը լավ սկզիբ է հետագա սերտ համագործակցության համար: Նախարարը նշեց Հայաստանի մտադրությունը խորացնել Եվրոպական հանձնաժողովի արտաքին հարաբերությունների տնօրինության հետ փոխգործակցությունը: Կողմերը քննարկեցին ԵՄ-Հայաստան համագործակցության օրակարգի հարցերի լայն շրջանակ: Առանձին ուշադրություն դարձվեց տարածաշրջանի եւ մասնավորապես Հայաստանի էներգետիկ անվտանգության եւ էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացիայի հարցերին: Այս առումով մտքեր փոխանակվեցին Հարավային Կովկասի եւ նրան հարող տարածաշրջանների էներգետիկ հնարավորությունների, ինչպես նաեւ ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման հեռանկարների հետ կապված հարցերի շուրջ:Հանգամանալից քննարկում ծավալվեց Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում Հայաստանի Գործողությունների ծրագրի մշակման ընթացքի եւ առանձին հարցերի վերաբերյալ: Կողմերը բարձր գնահատեցին այդ ուղղությամբ խորհրդակցությունների անցած երկու փուլը` վստահություն հայտնելով, որ մայիսին նախատեսված երրորդ փուլում հնարավոր կլինի վերջնականացնել ծրագիրը եւ արդեն անցնել դրանց իրականացմանը: Տարածաշրջանային լիարժեք համագործակցության առումով կարեւորելով առկա հակամարտությունների շուտափույթ կարգավորումը` անդրադարձ կատարվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը, որի վերաբերյալ նախարար Օսկանյանը ներկայացրեց վերջին զարգացումները եւ Հայաստանի մոտեցումները, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | ԵԱԶԲ–ն, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրն ու «Երեմյան Ֆարմը» ՀՀ–ում «Կաթ դպրոցներում» ծրագրի ընդլայնման մտադրությունների համաձայնագիր են կնքել «Կաթ դպրոցներում» ծրագրի մեկնարկն ազդարարվել էր 2022 թվականի դեկտեմբերին OVIO-ի նախաձեռնությամբ անցկացվել է «Ամպային տեխնոլոգիաների և Տվյալների մշակման կենտրոնների զարգացում» խորագրով DC24 համաժողովը Համաժողովի նպատակն է վերհանել ոլորտի մարտահրավերները և գտնել դրանց լուծումները Բաղանիսում, Բերքաբերում, Կիրանցում և Ոսկեպարում անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում կտրվի 5 մլն դրամ Շահառուների նոր շրջանակին վերաբերող փոփոխություններն ուժի մեջ կմտնեն օգոստոսի 1-ից Ըստ Բայրամովի՝ խաղաղության գործընթացի ամենալուրջ խոչընդոտը ՀՀ սահմանադրությունն է «Բաց մնացած հարցերի թիվը զգալիորեն կրճատվել է»,- ասել է նա |