ՀՀ խորհրդարանում ներկայացվել է երկքաղաքացիության մասին օրենքի նախագծի հայեցակարգը 5 ապրիլի 2006 - 19:07 AMT PanARMENIAN.Net - Այսօր խորհրդարանում ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանը եւ Արմեն Ռուստամյանը ներկայացրեցին «Արտերկրի հայերին Հայաստանի Հանրապետությունում երկքաղաքացիության կարգավիճակ տալու մասին» ՀՀ օրենքի աշխատանքային նախագծի հայեցակարգը:Ներկայացված նախագծով, Ռուստամյանի խոսքերով, երեք հիմնական խնդիր է լուծվում` ազգային-պետական նպատակների շուրջ աշխարհասփյուռ հայության կազմակերպում, Հայաստանի հզորացման համար նոր հնարավորությունների ստեղծում եւ արտերկրում գտնվող հայերի իրավունքների պաշտպանություն: «Անհրաժեշտ է, որ ի սկզբանե նախատեսվող օրենսդրությունը համապատասխանի միջազգային փորձին», նշել է Արմեն Ռուստամյանը: Իր հերթին, Լեւոն Մկրտչյանը ընդհանուր կերպով ներկայացրեց հայեցակարգի 15 մասերը, որոնցից յուրաքանչյուրը պետք է դառնա ապագա օրենքի գլուխներից մեկը: «Հայ ժողովրդի համար երկքաղաքացիությունը պայմանավորված է համազգային առանձնահատուկ իրավիճակով, քանի որ մենք ներկայացնում ենք մի ժողովուրդ, որն իր հայրենիքում կատարված Ցեղասպանության հետեւանքով 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին հայտնվել է աշխարհասփյուռ իրավիճակում»,- ասել է նա: Խմբակցության ղեկավարը նաեւ հայտնել է, որ օրինագծում հաշվի է առնվել ինչպես միջազգային փորձ, այնպես էլ ԱՊՀ երկրների, Եվրախորհրդի եւ Եվրամիության փորձ: Լեւոն Մկրչյանի խոսքերով, հայեցակարգը լայն քննարկման է հանվելու, ինչը քաղաքական ուշերին հնարավորություն կտա իրենց առաջարկություններն ու դիտողություններն անել, հաղորդում է «Երկիր» թերթը: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | ԵԱԶԲ–ն, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրն ու «Երեմյան Ֆարմը» ՀՀ–ում «Կաթ դպրոցներում» ծրագրի ընդլայնման մտադրությունների համաձայնագիր են կնքել «Կաթ դպրոցներում» ծրագրի մեկնարկն ազդարարվել էր 2022 թվականի դեկտեմբերին OVIO-ի նախաձեռնությամբ անցկացվել է «Ամպային տեխնոլոգիաների և Տվյալների մշակման կենտրոնների զարգացում» խորագրով DC24 համաժողովը Համաժողովի նպատակն է վերհանել ոլորտի մարտահրավերները և գտնել դրանց լուծումները Բաղանիսում, Բերքաբերում, Կիրանցում և Ոսկեպարում անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում կտրվի 5 մլն դրամ Շահառուների նոր շրջանակին վերաբերող փոփոխություններն ուժի մեջ կմտնեն օգոստոսի 1-ից Ըստ Բայրամովի՝ խաղաղության գործընթացի ամենալուրջ խոչընդոտը ՀՀ սահմանադրությունն է «Բաց մնացած հարցերի թիվը զգալիորեն կրճատվել է»,- ասել է նա |