Վարդան Օսկանյանը եւ Դանիայի դեսպանը քննարկել են ղարաբաղյան կարգավորման հարցը 5 ապրիլի 2006 - 19:34 AMT PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ ԱԳ նախարար Վ.Օսկանյանն ընդունեց Հայաստանում Դանիայի Թագավորության նորանշանակ դեսպան Ուֆֆ Անդերսոն Բալսլեւին վերջինիս հավատարմագրերի կրկնօրինակի հանձնման կապակցությամբ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում Հայաստանի արտաքին գործերի նախարարը շնորհավորեց Դանիայի Թագավորության դեսպանին նշանակման կապակցությամբ եւ հաջողություն մաղթեց նրան բարձր առաքելության մեջ: Գոհունակություն հայտնելով հայ-դանիական հարաբերությունների ներկա վիճակից` զրուցակիցները նշեցին, որ դեռեւս շատ անելիքներ կան կապերի խորացման ուղղությամբ, ինչին կարող են նպաստել կոնկրետ ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացումը, մասնավորապես ԵՄ-Հայաստան համագործակցության համատեքստում: Հյուրի խնդրանքով նախարար Օսկանյանն ընդհանուր գծերով ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա ընթացքը: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | ԵԱԶԲ–ն, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրն ու «Երեմյան Ֆարմը» ՀՀ–ում «Կաթ դպրոցներում» ծրագրի ընդլայնման մտադրությունների համաձայնագիր են կնքել «Կաթ դպրոցներում» ծրագրի մեկնարկն ազդարարվել էր 2022 թվականի դեկտեմբերին OVIO-ի նախաձեռնությամբ անցկացվել է «Ամպային տեխնոլոգիաների և Տվյալների մշակման կենտրոնների զարգացում» խորագրով DC24 համաժողովը Համաժողովի նպատակն է վերհանել ոլորտի մարտահրավերները և գտնել դրանց լուծումները Բաղանիսում, Բերքաբերում, Կիրանցում և Ոսկեպարում անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում կտրվի 5 մլն դրամ Շահառուների նոր շրջանակին վերաբերող փոփոխություններն ուժի մեջ կմտնեն օգոստոսի 1-ից Ըստ Բայրամովի՝ խաղաղության գործընթացի ամենալուրջ խոչընդոտը ՀՀ սահմանադրությունն է «Բաց մնացած հարցերի թիվը զգալիորեն կրճատվել է»,- ասել է նա |