«Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շրջանակներում տրամադրվող դրամաշնորհը Հայաստանի համար նոր հորիզոններ կբացի

PanARMENIAN.Net - Ջիմ Քոլբի եւ Սկոտ Գարետի գլխավորած ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությունը, որի մեջ է մտնում նաեւ «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի գործադիր տնօրեն Ջոն Դանիլովիչը պատրաստվում է այցելել Հարավային Կովկասի բոլոր երկրները: Այցը ծանուցողական բնույթ է կրում, պատվիրակությունը արդեն եղել է Վրաստանում, Հայաստանում եւ Երեւանից մեկնելու է Ադրբեջան: Այդ մասին Երեւանում լրագրողներին հայտնել է ԱՄՆ կոնգրեսական Ջիմ Քոլբը: Նրա խոսքերով Կորպորացիայի կողմից Հայաստանին տրամադրվող դրամաշնորհը երկրի համար նոր հորիզոններ եւ հեռանկարներ կբացի: «Երկրի տնտեսությունը պետք է զարգանա հասարկության բարեփոխումներին եւ ժողովրդավարության ամրապնդմանը զուգահեռ»,- նշել է նա:



Կոնգրասական Քոլբը նաեւ նշել է, որ Հայաստանի ղեկավարության հետ ունեցած հանդիպումների ընթացքում քննարկվել են անվտանգության, ահաբեկչության եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ հարցեր: «Ես շնորհակալություն հայտնեցի նախագահ Քոչարյանին ահաբեկչության դեմ պայքարում աջակցության եւ Իրաքում հայ խաղաղապահների մասնակցության համար»,- ընդգծել է Ջիմ Քոլբը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---