Վ. Օսկանյանը եւ ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալը քննարկել են Հարավային Կովկասի հակամարտությունների կարգավորման ճանապարհները18 ապրիլի 2006 - 20:11 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինին: Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, հանդիպման ընթացքում ծավալվեց շահագրգիռ եւ մանրամասն զրույց դինամիկ կերպով զարգացող երկկողմ հարաբերությունների, ինչպես նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային եւ տարածաշրջանային մի շարք հրատապ եւ հեռանկարային հարցերի շուրջ: Կողմերը մանրամասն կանգ առան Հարավային Կովկասի զարգացումների, մասնավորապես առկա հակամարտությունների կարգավորման ուղիների, ինչպես նաեւ տրանսպորտային ցանցի վերականգնման հնարավորությունների վրա` այդ հարցում ընդգծելով խաղաղ եւ բանակցային լուծումների կարեւորությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Իրանի շուրջ ծավալվող իրադարձությունների, ինչպես նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հետ առնչվող հարցերը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |