Եվրամիության Եռյակի պատվիրակությունը ժամանել է Երեւան

PanARMENIAN.Net - Այսօր տարածաշրջանային այցի շրջանակներում Երեւան կժամանի Եվրոպական միության Եռյակի պատվիրակությունը` Ավստրիայի արտաքին գործերի նախարարության պետական քարտուղար Հանս Վինկլերի գլխավորությամբ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Պատվիրակության կազմում ընդգրկված են Հայաստանում Ավստրիայի եւ Ֆինլանդիայի դեսպանները, Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչը, Եվրոպական հանձնաժողովի եւ ԵՄ խորհրդի ներկայացուցիչները: Հայաստանում գտնվելու ընթացքում նախատեսված են ԵՄ եռյակի հանդիպումները ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ Ազգային ժողովի նախագաh Արթուր Բաղդասարյանի եւ ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի հետ:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---