Երեւանում տեղի է ունեցել ակցիա ի պաշտպանություն ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսի

PanARMENIAN.Net - Հայաստանում Ամերիկայի քաղաքացիները ակցիա են կազմակերպել ի պաշտպանություն ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսի, որին որոշ տվյալներով ետ են կանչում Երեւանից: Ակցիայի մասնակիցները դեղին ժապավեններ են բաժանում, որոնք ամերիկյան մշակույթում խորհրդանշում են վստահություն եւ անկեղծություն: Ակցիայի նախաձեռնողներից մեկի` ճարտարապետ Էդուարդ Բալասանյանի խոսքերով, ԱՄՆ Պետդեպարտամենտը եւ կառավարությունը չպետք է մասնակցեն «դիվանագիտական խաղերին»: «Հարցը ոչ թե կոնկրետ դիվանագետի, այլ ԱՄՆ Պետդեպարտամենտի եւ կառավարության դիրքորոշման մեջ է, որոնք համառորեն չեն ցանկանում ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,-նշել է Բալասանյանը: Դեսպան Ջոն Էվանսը ձեռնպահ մնաց մեկնաբանություններից, նշելով, որ «Աստված միշտ արդարության կողմից է», հաղորդում է Հայաստանի Հանրային հեռուստատեսությունը:



Հիշեցնենք, որ 2005 թվականի փետրվարի 19-ին Կալիֆորնիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Ջոն Էվանսը կարեւորեց Հայոց ցեղասպանության ճանաչումը: «Այսօր ես կանվանեմ դա Հայոց ցեղասպանություն»,-հայտարարել էր Ջ.Էվանսը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---