Հայոց ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի խնդիրն է, ոչ թե Հայաստանի24 ապրիլի 2006 - 15:27 AMT PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի եւ թուրք ժողովրդի արժանապատվության հարց է: Այդ մասին հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Տիգրան Թորոսյանը: Նրա խոսքերով, դա Թուրքիայի խնդիրն է, ոչ թե Հայաստանի: «Թուրքիան չի կարող չճանաչել Ցեղասպանությունը: Կարեւորն այն է, որ ողջ մարդկությունը հասկանա, որ Ցեղասպանությունը հանցագործություն է ողջ մարդկության դեմ: Ցեղասպանության ճանաչումը հարգանքի տուրք կլինի ոչ միայն հայ ժողովրդին, այլ ողջ մարդկությանը եւ համամարդկային արժեքներին»,-նշել է Տիգրան Թորոսյանը: Միեւնույն ժամանակ, նա ընդգծել է, որ Հայաստանը միշտ ասել է, որ պատրաստ է հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ: Նրա խոսքերով, Հայաստանը միշտ շփման եզրեր է որոնել Թուրքիայի հետ համագործակցության համար, այնպես որ փոխհարաբերությունների մասին պետք է Թուրքիան մտածի: «Հարաբերությունների հաստատումը կախված չի լինի Թուրքիայի անդամակցումից ԵՄ-ին: Մենք պետք է մտածենք մեր եվրաինտեգրման մասին, անկախ նրանից, կլինի Թուրքիան ԵՄ կազմում թե ոչ»,-ասել է ՀՀ ԱԺ փոխխոսնակը, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | Արման Սահակյանը վերականգնել է պետությանը պատճառած 178 մլն դրամի վնասը Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է Բաքուն Շուշիում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողով կանցկացնի․ Էրդողանն էլ է մասնակցելու Հրապարակվել է գագաթնաժողովի ծրագիրը ՌԴ–ում ՀՀ դեսպանը Բելգորոդ է այցելել «Ցանկություն է առաջանում, որ այս ամենն ավարտվի որքան հնարավոր է շուտ»,–ասել է նա Viva. Հայաստանի տեխնոլոգիական առաջատար ընկերությունն իր հաճախորդներին ներկայանում է նորացված ապրանքային նշանով Viva-ն նշանավորում է թվային ծառայությունների որակապես նոր մակարդակը |