Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը տեղափոխվել է քաղաքական հարթություն

PanARMENIAN.Net - Եվրոպայում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը տեղափոխվել է քաղաքական հարթություն` Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցի կապակցությամբ: Այդ մասին հայտարարել է Հայ դատի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Նրա խոսքերով, ներկայիս թուրքական կառավարությունը լիովին պատասխանատու է Հայոց ցեղասպանության համար, քանի որ նա հանդիսանում է Օսմանյան կայսրության իրավահաջորդը: «Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա ներկայումս Կոնգրեսում են երկու բանաձեւերի նախագծերը, որոնք կոչ են անում ԱՄՆ նախագահի վարչակազմին հաստատել Հայոց ցեղասպանության փաստը: Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբն այժմ աշխատում է այդ բանակցությունների ընդունման ուղղությամբ»,-ընդգծել է Կ.Մանոյանը, հաղորդում է Հայաստանի Հանրային հեռուստատեսությունը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---