Հայոց ցեղասպանություն. Ուկրաինան կիսում է հայ ժողովրդի ցավը

PanARMENIAN.Net - «Մենք կիսում ենք հայ ժողովրդի ցավը: Այս օրը մեզ պետք է հիշեցնի, որ մենք պետք է դասեր քաղենք պատմության մռայլ էջերից»,- այս տեսակետն այսօր հայտնեց Հայաստանում Ուկրաինայի դեսպան Ալեքսանդր Բոժկոն, որը եկել էր Ծիծեռնակաբերդի բարձունք հարգանքի տուրք մատուցելու Եղեռնի զոհերի հիշատակին: «Մենք պետք է դասեր քաղենք, չէ որ հայ ժողովրդի ողբերգությունից հետո եղել են հիտլերյան կենտրոնական ճամբարները, Ուկրաինայում արհեստական սով է եղել, որի հետեւանքով մահացել է 5 միլիոն մարդ: Վերջ ի վերջո, նաեւ ստալինյան ջարդ է եղել, ինչի արդյունքում զոհվել են ե'ւ հայ, ե'ւ ռուս, ե'ւ ուկրաինացի մտավորականներ: Դրա համար այս օրը մենք միշտ պետք է հիշենք եւ չպետք է մոռանանք այդ դասերը»,- ասաց Ա. Բոժկոն:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---