ՌԴ դեսպանը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության 91-րդ տարելիցի կապակցությամբ ապրիլի 24-ին Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Նիկոլայ Պավլովը եւ դեսպանատան աշխատակիցները ծաղկեպսակ եւ ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, հաղորդում է Երեւանում ՌԴ դեսպանատունը: ՌԴ դեսպանի խոսքերով, ապրիլի 24-ին Ռուսաստանի բազմաթիվ քաղաքներում եւ շրջաններում տեղի կունենան միջոցառումներ, կապված այդ տարելիցի հետ: «Մոսկվայում, Սանքտ Պետերբուրգում եւ այլ քաղաքներում կկազմակերպվեն խորհրդաժողովներ եւ կլոր սեղաններ, նվիրված Հայոց ցեղասպանությանը»,-ասել է նա: Ն.Պավլովը հիշեցրել է, որ ՌԴ Պետդուման ճանաչել է Հայոց ցեղասպանությունը դեռեւս 1995 թվականին:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---