Հայաստանի վարչապետը չի գտնում, որ Ռամբույեի բանակցությունները ձախողվել են

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը գտնում է, որ Ռամբույեում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների բանակցությունները չեն ձախողվել: Այդ մասին Ա. Մարգարյանը հայտարարել է իր գլխավորած ՀՀ Հանրապետական կուսակցության ինտերնետ կայքում տեղակայված հարցազրույցում: Նրա խոսքերով, ՀՀԿ դիրքորոշումը ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ որեւէ փոփոխություն չի կրել: Ըստ այդ դիրքորոշման, ԼՂՀ-ն չպետք է լինի Ադրբեջանի կազմում, պետք է ապահովվի ԼՂՀ բնակչության անվտանգությունը, ՀՀ-ն եւ ԼՂՀ-ն պետք է ունենան ընդհանուր սահման, ԼՂՀ հարցի կարգավորումը չպետք է տեղի ունենա Հայաստանի սահմանների փոփոխման հաշվին, եւ հարցի խաղաղ կարգավորման գործընթացում ԼՂՀ-ն պետք է հանդես գա որպես բանակցային կողմ, հայտարարել է Ա. Մարգարյանը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---