Ա. Մարգարյանը ցավակցություն է հայտնել Ա-320-ի աղետի զոհերի հարազատներին

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը ցավակցական ուղերձ է հղել «Արմավիա» ավիաընկերության Ա-320 ինքնաթիռի աղետի կապակցությամբ, որում, մասնավորապես, ասված է. «Իմ խորին ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում «Արմավիա» ավիաընկերության Երեւան-Սոչի չվերթն իրականացնող ինքնաթիռի աղետի հետեւանքով զոհված ուղեւորների եւ անձնակազմի ընտանիքներին ու հարազատներին»: Վարչապետը նաեւ հայտարարել է, որ վթարի լուրն ստացվելուց անմիջապես հետո հանրապետության իշխանություններն անում են հնարավորը` աղետի պատճառները պարզելու եւ զոհվածների ընտանիքներին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու համար, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---