ՀՀ խորհրդարանի խոսնակը ցավակցություն է հայտնել աղետի զոհերի ընտանիքներին

PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը ցավակցական ուղերձ է հղել Երեւան-Սոչի չվերթն իրականացնող ինքնաթիռի աղետի ենթարկված անձնակազմի եւ ուղեւորների ընտանիքներին ու հարազատներին: «Խորապես ցնցված եմ Ադլերի մերձակայքում «Արմավիա» ավիաընկերության Երեւան-Սոչի չվերթի ինքնաթիռի վթարի բոթից: Իմ եւ Ազգային ժողովի անունից ցավակցում եմ զոհված անձնակազմի եւ ուղեւորների հարազատներին եւ մերձավորներին: Վստահ եմ, որ հնարավորը կարվի` աղետի պատճառները պարզելու համար»,- հայտարարել է նա, հաղորդում է Հայաստանի խորհրդարանի մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---