Հայկական «ԱրմենՏել» ընկերությունը անվճար «թեժ գիծ» է բացել

PanARMENIAN.Net - Հեռահաղորդակցության «ԱրմենՏել» հայկական ընկերությունը անվճար «թեժ գիծ» է բացել Ա-320 ինքնթիռի աղետի կապակցությամբ Երեւանից Սոչի կատարվող զանգերի համար: Ինչպես հաղորդել են «ԱրմենՏել» ընկերությունում, մայիսի 3-ին եւ 4-ին Երեւանից Սոչի քաղաքային հեռախոսային գծով զանգերը հետեւյալ համարներով` 00-7-86-22-44-00-88 եւ 00-7-86-22-44-12-32 անվճար են կատարվելու: «ԱրմենՏել»-ը նաեւ ցավակցություններ է հայտնել Սոչի-Երեւան ավիաչվերթ իրականացնող «Արմավիա» ընկերության ինքնաթիռի վթարի հետեւանքով զոհված անձնակազմի եւ ուղեվորների հարազատներին եւ բարեկամներին:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---