Մահացածների հարազատներին փոխհատուցում վճարելու վերաբերյալ տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում

PanARMENIAN.Net - «Գրանդ» ապահովագրական ընկերության փոխտնօրեն Արտակ Անտոնյանը հերքել է տեղեկատվությունը, որ մահացածների հարազատները դրամական փոխհատուցում են ստանալու $20 հզ.-ի չափով: Նրա խոսքերով, Ա-320 ինքնաթիռի ուղեվորները ապահովագրված են եղել Լոնդոնի ապահովագրական ընկերություններից մեկի կողմից: Ներկա դրությամբ ճշտվում է ապահովագորության չափը: Նա նաեւ ավելացրեց, որ փոխհատուցման գումարը որոշվելու է փորձագիտական գնահատականից հետո: Նա նաեւ ավելացրեց, որ անգլիացի փորձագետը հրավիրվել է Հայաստան ինքնաթիռի տեխնիկական փորձաքննությունն անցկացնելու համար: Ապահովագրությունը կվճարվի միայն ինքնաթիռի շահագործման բոլոր կանոնների համապատասխանության դեպքում, հայտնում է «Արմենիա» հեռուսաալիքը:



Հիշեցնենք, որ ավելի վաղ մի շարք ԶԼՄ-ներ տեղեկատվություն էին տարածել, որի համաձայն Ա-320 ինքնաթիռի ուղեվորները ապահովագրված են եղել հայկական «Գրանդ» ընկերությունում, եւ նրանց հարազատները փոխհատուցում կստանան:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---