ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԽՆԴԻՐՆ ԻՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄԸ ԿԳՏՆԻ ՄԻՆՉԵՎ 2005 ԹՎԱԿԱՆԸ

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն իր քաղաքական լուծումը կգտնի մինչեւ 2005 թվականը: «Արմինֆո» գործակալությանը նման կարծիք է հայտնել Եվրախորհրդում Հայաստանի պատվիրակության ղեկավար, ՀՀ խորհրդարանի արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը: Նրա կարծիքով, հնարավոր է, որ Հայաստանում եւ Ադրբեջանում առաջիկա նախագահական ընտրություններից հետո Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացներն առավել ինտենսիվ դառնան, եւ 2004-2005 թթ., հավանաբար, կողմերը կհասնեն հակամարտության քաղաքական լուծմանը: Առավել եւս, որ արդեն մի քանի տարի շարունակվում են բանակցությունները, որոնց ընթացքում նկատվում են որոշ դրական միտումներ, նշել է պատգամավորը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---