ՈՒԵՖԱ-Ի ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԱԳԱՅԻ «ԼՈԿՈ»-«ՄԻԼԱՆ» ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԱՌԱՋԱՐԿՎԵԼ ԷՐ ԱՆՑԿԱՑՆԵԼ ԵՐԵՎԱՆՈՒՄ

PanARMENIAN.Net - Մերձմոսկովյան Չերքեզովոյում մոլեգնող ուժգին սառնամանիքի պատճառով, «Լոկո» ռուսական ֆուտբոլային չեմպիոն-թիմի ղեկավարությունը այլընտրանքային առաջարկություն էր արել ՈՒԵՖԱ-ին Չեմպիոնների լիգայի տնական խաղը «Միլանի» հետ փետրվարի 25-ին Երեւանում անցկացնելու մասին: «Լոկո»-ի տեխնիկական տնօրեն Հասան Բիջիեւի խոսքերով, ինչպես հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները, «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պատրաստակամություն է հայտնել ընդունելու մեզ, սակայն ՈՒԵՖԱ-ն մերժել է, վկայակոչելով Լիգայի հայեցակարգը, որի համաձայն խաղերը կարող են անցնել միայն մասնակից-երկրներում»: Այդ պատճառով որպես այլընտրանք առաջարկվել են Կրասնոդարը եւ Նովոռոսիյսկը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---