Խաղաղությունը հարկավոր է ինչպես Հայաստանին, ԼՂՀ-ին, այնպես էլ Ադրբեջանին, հայտարարել է ՀՀ վարչապետը23 մայիսի 2006 - 17:50 AMT PanARMENIAN.Net - Խաղաղությունը հարկավոր է ինչպես Հայաստանին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, այնպես էլ Ադրբեջանին, հակամարտությունը ամեն գնով պետք չէ կարգավորել: Այդ մասին «Ազգ» օրաթերթին տված on-line հարցաձրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:«Մեզ համար մեր հայրենակիցների անվտանգությունը, իսկ խոսքը ոչ միայն ֆիզիկական անվտանգության մասին է, հայրենի երկրում խաղաղ ապրելու հնարավորությունը ամենագլխավոր նպատակն է: Մենք արդեն տեսել ենք` ինչ ճակատագրի արժանացան մեր հայրենակիցները Ադրբեջանում, եւ թույլ չենք տա, որ դա երբեւէ կրկնվի»,- նշել է ՀՀ կառավարության ղեկավարը: Անդրանիկ Մարգարյանը ընդգծել է, որ Հայաստանը բազմաթիվ անգամներ մոտեցումներ է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցին: «Այժմ բանակցությունները անցնում են այդ շրջանակներում: Հայաստանը հետաքրքրված է այս հարցի արագ ու խաղաղ կարգավորման մեջ, եւ մենք մեր կողմից անում ենք հնարավոր ամեն ինչ»,- ասել է նա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |