ՂԱՐԱԲԱՂԻ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ «ԹԵԺ ԳԾՈՎ» ԴԻՄԵԼ ԵՆ ՊՈՒՏԻՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՄԻՋԵՎ ՀԵՌԱԽՈՍԱԿԱՊԻ ԱՆՋԱՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի մի խումբ լրագրողներ դիմել են Մոսկվայի հեռախոսային կենտրոն, ուր «թեժ գծով» գալիս են հարցեր, որոնց այսօր ուղիղ եթերով պատրաստվում է պատասխանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Հարցը վերաբերվում է Մոսկվայի միջքաղաքային հեռախոսագծերով իրագործվող Լեռնային Ղարաբաղի հետ ավտոմատ հեռախոսակապի անջատմանը Ռուսաստանի կողմից: Դիմումում նշվում է, որ դրա արդյունքում Լեռնային Ղարաբաղում էթնիկ արմատներ ունեցող, Ռուսաստանի մոտ 400 հազար քաղաքացիներ զրկվել են իրենց հարազատների եւ մերձավորների հետ կապվելու հնարվորությունից: Ղարաբաղցի լրագրողները դիմել են Վլադիմիր Պուտինին հետեւյալ հարցերով` չի համարում արդյո՞ք նա Լեռնային Ղարաբաղի հետ հեռախոսակապի ուղեփակումը մարդու իրավունքների եւ առաջին հերթին Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների իրավունքների խախտում: Արդարացի է արդյո՞ք մեկուսացնել Լեռնային Ղարաբաղը Ռուսաստանի հետ կապից, նույնիսկ եթե նրա միջազգային-իրավական կարգավիճակը դեռեւս որոշված չէ: Վտանգ չի տեսնում նա արդյո՞ք այն բանում, որ նման ոչ բարեկամական քայլը կարող է հակառուսական տրամադրություններ առաջացնել հայ ժողովրդի մոտ, որն ավանդաբար բարեկամական զգացմունքներ է տածում Ռուսաստանի հանդեպ: Ուղերձում հույս է հայտնվում, որ Ռուսաստանի նախագահը կօգնի շտկել ստեղծված իրավիճակը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---